Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ.Նախարարն այցելեց «Արամյանց» բժշկական կենտրոն

ՀՀ ԱՆ.Նախարարն այցելեց «Արամյանց» բժշկական կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեց Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոն  (նախկին Թիվ 3 կլինիկական հիվանդանոց):


Կենտրոնի ղեկավար Սամվել Հարությունյանի ուղեկցությամբ նա շրջեց հիվանդանոցի բաժանմունքներով, ծանոթացավ շենքային և նյութատեխնիկական պայմաններին:

Արմեն Մուրադյանն առաջինն այցելեց ՀՀ գիտությունների  վաստակավոր գործիչ, հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ,  ակադեմիկոս Պավել Անանիկյանի աշխատասենյակ: 

Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում նախարարը հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ: Եղավ նաև վիրահատարանում,  ծանոթացավ գործիքային և տեխնիկական ապահովվածությանը: Ուշադրություն դարձրեց հատկապես վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանն ու ծառայությունների կազմակերպմանը։


Նախարարը կենտրոնի ղեկավարությանը և մասնագետներին առաջարկեց քայլեր ձեռնարկել  ուրոլոգիական բաժանմունքը զարգացնելու ուղղությամբ:

Մանկաբարձ–գինեկոլոգ  Բագրատ Մկրտչյանի ղեկավարությամբ գործող Էնդոսկոպիկ և վերականգնողական գինեկոլոգիայի կլինիկայում ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով գինեկոլոգիական բարդ վիրահատություններ են կատարվում:

Գինեկոլոգիական բաժանմունքում նախարարը մանկաբարձ - գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ զրուցեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու գործում հետագա  համագործակցության և անելիքների մասին։ 


Արմեն Մուրադյանը կենտրոնի ղեկավարությանն  առաջարկեց մասնագիտական տարբեր միավորումներին հնարավորություն ընձեռել պարբերաբար  աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել վերջերս վերանորոգված և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցած ընդարձակ դահլիճում: 

Կենտրոնը  հիմնադրվել է 1972թվականին`  մասնագիտական 5 ուղղությունով` թերապիա, սրտաբանություն, ընդհանուր վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, անոթային վիրաբուժություն: Հետագայում կրծքային վիրաբուժության բաժանմունքը տեղափոխվել է այլ հիվանդանոց:


Վերջին 14 տարվա ընթացքում հիվանդանոցում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են կատարվել։  Կազմակերպվել է մասնագիտացված 5 նոր բաժանմունք (վնասվածքաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանություն, դիմածնոտային վիրաբուժություն, գինեկոլոգիա, ինտերվենցիոն սրտաբանություն), հարստացվել է նյութատեխնիկական բազան, ուժեղացվել է կադրային ներուժը:

«Արամյանց» բժշկական կենտրոնն այսօր ինը ուղղությունով շուրջօրյա մասնագիտացված բժշկական օգնություն է իրականացնում ինչպես Երևանի, այնպես էլ` հանրապետության բոլոր մարզերի բնակչության համար:

Հիվանդանոցը շարունակում է զարգացման իր ծրագրերը` համագործակցության եզրեր փնտրելով ինչպես հանրապետության, այնպես էլ` արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ:
 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ